Ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Պուտինը կժամանի Երեւան

Ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Պուտինը կժամանի Երեւան

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը՝ բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի մեջ կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար, հայազգի Սերգեյ Լավրովը, «ալամ» աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, կժամանի Երեւան: Նա կմասնակցի Եղեռնի 100-ամյակի պաշտոնական բոլոր արարողություններին, կհանդիպի Օլանդի հետ եւ Հայաստանից կմեկնի 24-ի երեկոյան: Օլանդը նույնպես կժամանի 23-ին եւ բացի Եղեռնի արարողակարգերին մասնակցությունից, Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան: 23-ին Հայաստան ժամանող ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին եւ կմեկնի ապրիլի 26-ին: