Հուսով եմ՝ Ապրիլի 24-ին Էրդողանն ավելի ուժեղ հայտարարություն կանի. Սերժ Սարգսյանը պատասխանել է CNN Turk-ի հարցերին

Հուսով եմ՝ Ապրիլի 24-ին Էրդողանն ավելի ուժեղ հայտարարություն կանի. Սերժ Սարգսյանը պատասխանել է CNN Turk-ի հարցերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է CNN Turk-ի հարցերին:
«Թուրքերի և հայերի՝ այս տարածաշրջանում, հարևան լինելը մենք չենք ընտրել: Եթե թուրքերը Արձանագրությունները վավերացնեին, ամեն ինչ այլ կլիներ»,-ասել է Սերժ Սարգսյանը:



Նա նշել է, որ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր:



«Մենք մեր ստորագրությունը հետ չենք կանչել: Եթե Թուրքիան հաստատի, մենք էլ կհաստատենք»,-ասել է նա:
Սերժ Սարգսյանը նաև մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ հղած ուղերձը:



«Միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն էր, հուսով եմ՝ նախագահ Էրդողանը Ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարություն կանի, և հարաբերությունները կկարգավորի»,-ասել է նա: