Թուրքիան արձագանքում է շատ նյարդային

Թուրքիան արձագանքում է շատ նյարդային

«Հայաստանում կհավաքվեն, իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն»․ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին  Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս խոսքերն է հնչեցրել, որոնք երեկ կարճ ժամանակահատվածում գրավեցին ամբողջ համացանցը։ 



ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համարում է, որ դա վերջին օրերի «հարվածների» արդյունքն է․ «Վերջին օրերին սկսած Եվրոխորհրդի բանաձևի, Հռոմի պապի ելույթից, արդեն երեկ Ավստրիան, վաղը Գերմանիան… այսինքն այս ալիքը հսկայական թափ է հավաքում, և բնական է, որ դրան Թուրքիան արձագանքում է շատ նյարդային։ Այստեղ բուն խնդիրը մեկն է, մինչև իր կողմից չճանաչի, Թուրքիան մնալու է այդ բեռան տակ։ Ես խորապես համոզված եմ նաև Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է թուրք ժողովրդին, իր ինքնությունը վերագտնելու և ավելի ազատ ժամանակակից աշխարհում ապրելու համար։ Մնացածը թուրքական քաղաքականություն է։ Այսօրվա թուրքական մտածողության թուրքական առաջին դեմքերի մտածողության պարագայում ես բացառում եմ նրանց կողմից որևէ կոնստրուկտիվ քայլ, կամ ճանաչում»։