Օբաման ողջունել է Հռոմի պապի տեսակետը և հայտարարել, որ ԱՄՆ-ը այսօր հայերի կողքին է

Օբաման ողջունել է Հռոմի պապի տեսակետը և հայտարարել, որ ԱՄՆ-ը այսօր հայերի կողքին է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն այդպես էլ չհնչեցրեց:



Իր ուղերում Օբաման հիշեցրել է, որ նաեւ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ջանքերի շնորհիվ, ով պայքարում եր Օսմանյան Կայսրությունում հայերի կյանքերի փրկության համար, ճշմարտությունը պահպանվել է եւ ավելի ուշ օգնել Ռաֆայել Լեմկինի հետազոտություններին (Լեմկինն առաջինն է կիրառության մեջ դրել «ցեղասպանություն» բառը եւ տվել դրա սահմանումը):



Ստորև ներկայացնում ենք Օբամայի խոսքն՝ ամբողջությամբ:



«Այս տարի մենք նշում ենք Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային չարագործության 100-րդ տարելիցը: Սկսած 1915-ից Օսմանյան Կայսրության հայերը տեղահանվել են, սպանվել եւ ուժող քշվել մահվան: Նրանց մշակույթը եւ նրանց հին հայրենիքի ժառանգությունը ջնջվել է: Բռնության դաժան ակտերի հետեւանքով սպանվել է 1,5 մլն հայ:



Երբ սկսվեցին 1915-ի սարսափները, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ահազանգ հնչեցրեց ԱՄՆ կառավարության եւ օսմանյան առաջնորդների առջեւ: Նրա ջանքերի շնորհիվ ճշմարտությունը Մեծ Եղեռնի մասին բացահայտվել է եւ ավելի ուշ ազդել իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինի աշխատության վրա, ով օգնել է մշակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում առաջին պայմանագիրը:



Այդ դաժան կոտորածների ֆոնին, ամերիկացի եւ հայ ժողովուրդները միավորվեցին համամարդկային արժեքների պոռթկման պահին: Սովորական ամերիկացի քաղաքացիները միլիոնավոր դոլարներ էին հավաքում՝ ի պաշտպանություն տառապյալ հայ երեխաների: Հազարավոր հայ փախստականներ նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ձեւավորեցին ուժեղ եւ ակտիվ հասարակություն ու դարձան ամերիկյան հասարակության սյուները: Նրանք հսկայական հաջողությունների հասան որպես ձեռնարկատերեր, բժիշկներ, գիտնականներ, նկարիչներ, մարզիկներ: Նրանք իրենց անչափելի ներդրումն ունեցան իրենց նոր տան կառուցման գործում:



Այս 100-ամյակը կարեւորագույն պահ է։ Այն կոչ է անում մեզ մտածել պատմական հիշողության կարեւորության եւ անցյալի դժվար, բայց անհրաժեշտ փոխհատուցման մասին։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915թ. կատարվածի վերաբերյալ իմ հայացքներն ու տեսակետը չեն փոխվել։ Փաստերի լիարժեք, բացահայտ եւ պարզ ճանաչումը բոլորիս շահերից է բխում։ Ազգերն ու ժողովուրդները ավելի ուժեղ են դառնում եւ կարող են հիմք ստեղծել առավել արդար եւ հանդուրժող ապագայի համար՝ ընդունելով անցյալի ցավոտ պահերը։ Մենք ողջունում ենք Հռոմի Պապի տեսակետի արտահայտումը, հայ, թուրք եւ շատ այլ պատմաբանների հայացքները, որոնք փորձել են լուս սփռել պատմության այս մութ էջերի վրա։



Այս կարեւորագույն պահին մենք կանգնած ենք հայ ազգի կողքին եւ հիշում ենք նրանց կորուստները։ Մենք խոստանում ենք, որ նրանք, ովքեր տուժել են, չեն մոռացվի։ Եվ մենք պարտավորվում ենք դասեր քաղել այս ցավագին ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն մեր սխալները»։