Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց

Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց

Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ, ԼՂՀ չմեկնեց: ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ եւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն եւ աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար: Դատելով զարգացումներից՝ նախագահը Ծաղիկ Ռուբոյի «շենգենը» չխփեց: Չի բացառվում, որ այդտեղ խառն է ԲՀԿ-ական պատգամավորի հետ, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ ունեցող ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվելի մատը: