Պուտինը նեղացա՞վ…

Պուտինը նեղացա՞վ…

Ներող կլինեք, որ նախագահական կանոնակարգը այբուբենի նման անգիր չգիտեմ ու կարող եմ նաև սխալվել, բայց խնդրում եմ, որ «այդ սխալը չընդունեք որպես գիտակցված քաղաքական սխալ», այլ ընդունեք որպես սովորական մարդու, ոնց որ ձեզնից մեկի մարդկային սխալ:



Մարդկայնորեն հասկանայիք, որ ես այդպես էի ուզում, դուք կամ ձեզնից շատերն էլ գուցե այդպես էիք ուզում, բայց ինչ արած, կանոնակարգը պահանջում էր, որ այդպես լինի:



Ես, օրինակ, կուզեի, որ Սերժ Սարգսյանն իր պատասխան ելույթում առաջինը շնորհակալություն հայտներ Ռուսաստանի նախագահին՝ Վլադիմիր Պուտինին: Չբացատրեմ, թե ինչու: Բայց վերջինը հայտնեց, գուցե նրա համար, որ Պուտինը վերջու՞մ խոսեց կամ գուցե մի այլ բան կա, որ ես չեմ հասկանում: Կանոնակարգ է, մի անգամ նախագահ չեմ եղել, որ մանրամասնություններին մանրակրկիտ ծանոթ լինեմ: Բայց, նորից եմ կրկնում, մարդկայնորեն, Հայաստանի կատարած քաղաքական քայլերին համապատասխան, կուզեի, որ առաջին շնորհակալությունը հնչեր Պուտինի հասցեին: Մանավանդ, որ այդ պահին «տեսանկարահանողն էլ անընդհատ Պուտինին էր ցույց տալիս», իսկ նրա դեմքը ավելի քան խոսուն էր, գուցե սխալ եմ, բայց նույնիսկ բարկության նուրբ ընդգծված ցնցումներ զգացի: Էլի ներողություն, գուցե սխալ եմ և կարգը այդպես է պահանջում, բայց ախր ամեն ինչում Սերժ Սարգսյանի համար Ռուսաստանն առաջինն է, այս դեպքում ինչու՞ վերջինը եղավ:



Պուտինը նեղացա՞վ…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ