ՀԽ-ն այսօր կորոշի ինչպես պայքարել և ինչ անհնազանդ քայլեր անել (լուսանկարներ)

ՀԽ-ն այսօր կորոշի ինչպես պայքարել և ինչ անհնազանդ քայլեր անել (լուսանկարներ)

Հիմնադիր խորհրդարանի հավաքը Էրեբունի թանգարանի տարածքում մեկնարկեց:



Հավաքը սակավամարդ է: Hraparak.am-ի հետ զրույցում Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ մոբիլիզացիա չի եղել, բայց դա չի նշանակում, որ շարժումը դադարեցնելու է իր գործունեությունը:



«Այստեղ հավաքվել են նվիրյալներ, ովքեր հավատում են,որ ռեժիմից հնարավոր է ազատվել»,- ասաց նա:



Հակոբյանը տեղեկացրեց, որ այսօր վճռորոշ է լինելու, և իրենք վերջնականապես որոշելու են, թե ինչպիսի ընթացք է ունենալու հավաքը:



«Այսօր մենք կորոշենք ինչպես պայքարել և կսկսենք մեր անհնազանդ քայլերը»,- խոստացավ Հակոբյանը: