Հայրիկյանը գոհ է, և դրանով ամեն ինչ ասված է

Հայրիկյանը գոհ է, և դրանով ամեն ինչ ասված է

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների լավ կազմակերպված լինելը կնպաստի, որպեսզի աշխարհում Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ բարձրաձայնվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրատվամիջոցներից մեկի հետ հետ զրույցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ասել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ ինչքան էլ որ ընդդիմադիր հայացքներ ունենա, չի կարող շնորհակալություն չհայտնել կազմակերպիչներին:



«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, Հայաստանի ունեցած հնարավորությունների սահմանում, շատ լավ էին կազմակերպվել, ինչն ինձ համար էլ անսպասելի էր: Դրանք շատ լավ անցկացվեցին: Ինչքան էլ որ խիստ ընդդիմադիր եմ, չեմ կարող կազմակերպիչներին չասել՝ ապրեք»,- ասել Հայրիկյանը: