Ապրիլի 20-30-ը հաշվարկել է 7.8 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Ապրիլի 20-30-ը հաշվարկել է 7.8 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 20-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.81 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 48 որոշում և հաշվարկվել է 7.8 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում են ԲՆ մամուլի ծառայությունից:



Մասնավորապես` Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 32.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 420.0հազ,դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկվել է 3.63 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 18 խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 450.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 410.2 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 68.87 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 824.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 773.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 200.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:



Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի աղտոտման համար մեկ իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:



Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:



Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 47.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:



Ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.21մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից վեց տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:



Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:



Արմավիրի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:



Կոտայքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:



Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:



Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երկու գործերով կայացվել է 200.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 47.52հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:



Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 25.0գծմ ձկնորսական ցանց:



Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.7մլն.դրամ: