Ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների համար

Ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական», «Խոսում է քաղաքը» եւ «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթն սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*1# հրահանգը: Ակտիվացման արժեքն է 100 դրամ/օր:
Ցանկության դեպքում այս ծառայությունը կարելի է ակտիվացնել նաեւ ավտոմատ երկարացման հնարավորությամբ՝ ուղարկելով *777*01# հրահանգը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է հետվճարային եւ կանխավճարային բաժանորդների համար նախատեսված՝ բջջային ինտերնետ ծառայությունների շարքը՝ գնի եւ որակի լավագույն համադրություն առաջարկելով այն բաժանորդներին, ովքեր մեծ ծավալով ինտերնետ են սպառում սմարթֆոնի միջոցով»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage։