Ինչու՞ Գարեգին Ա-ն մերժեց, երբ Քըրքորյանն ի՛նքն էր ուզում այցելել կաթողիկոսին

Ինչու՞ Գարեգին Ա-ն մերժեց, երբ Քըրքորյանն ի՛նքն էր ուզում այցելել կաթողիկոսին

Բեյրութից Ավո Պողոսյանը, ում տրված փաստերը, գրառումները միշտ հավաստի են, շատ եմ օգտվել, գրում է.



Avo G Boghossian
«Իսկապէս շատ հաւաստի աղբիւրէ լսած եմ անձամբ , օրերուն երբ Քըրք Գրգորեանը իր նպաստն էր բերում Հայաստան :



Ուրեմն առաջ նա ոչ մէկ կապ չէ ունեցած հայկական կեանքի հետ , ու ոչ մէկ բարերարութիւն չէր ընէր հայկական որեւէ հաստատութեան :



Ու օր մը երջանկայիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը, երբ Ամերիկա էր հերթական այցելութեան ընթացքին, լուր կը ղրկէ Գրգորեանին, որ կուզէ իրեն այցելութեան երթալ :
Քըրքը անշուշտ կը պատասխանէ, թէ ինք կայցելէ Վեհափառին :



Վեհափառը կը մերժէ ու կը յայտնէ, որ ինքն է առաջնորդը ու կուզէ իր ժողովրդի զաւակին մօտ այցելել :



Ու իրապէս Քըրքը կուտայ ժամադրութիւնը :



Կաթողիկոսը կայցելէ իրեն ու իր գրասենեակին մէջ կը խոսակցին: Կաթողիկոսը խոսակցութեան թեման միայն Քըրքի անձնականին ու ընտանեկանին մասին էր, որ կառաջնորդէ ուրիշ ոչինչ ու այնպիսի հայրական ձեւով : Ոչ մէկ ակնարկութիւն որեւէ ազգային պետքերու մասին :



Ամիս մը վերջ երբ Կաթողիկոսը վերադարձած արդէն Լիբանան կը ստանայ ծրար մը:Կոկիկ գումար մըն էր հայկական դպրոցներուն համար՝ խնդրանքով, որ չի յիշատակուի անունը :



Այդպիսով կը սկսի իր բարերարութեան ժամանակաշրջանը ու դէպի հայութիւն վերադարձը»:



Հասմիկ Բաբաջանյան