Սուրբ հայրերը՝ ոստիկանության և ժողովրդի միջև

Սուրբ հայրերը՝ ոստիկանության և ժողովրդի միջև

Բաղրամյան պողոտայում դիրքային փոփոխություններ այս պահին չկան: Ինչպես փոխանցում է մեր թղթակից Աննա Մաթևոսյանը, զգացվում է ներքին լարվածության աճ:



Հավանաբար նույն զգացողությամբ Սուրբ Էջմիածնից Բաղրամյան պողոտա են ժամանել Բագրատ սրբազանը և տեր Ասողիկը:



Hraparak.am-ի հարցին, թե ինչու են եկեղեցու սպասավորները ժամանել, Բագրատ սրբազանը պատասխանել է, որ իրենց պարտքն են համարել ամեն կերպ կանխել բախումը ժեղեվրդի և ոստիկանության միջև: