Հանրապետականներն այսօր երեկոյան քեֆ են անելու

Հանրապետականներն այսօր երեկոյան քեֆ են անելու

Հանրապետականներն այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում քեֆ են անելու: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել է քեֆի։ Թերեւս տոնում են ԱԺ նստաշրջանի ավարտը եւ մեկնում արձակուրդ: ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում այսօր կվավերացվի ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագիրը։ Եվ պատգամավորներին խստորեն զգուշացվել է չբացակայել նիստից: Օրենսդիրները վաղուց պետք է մեկնեին արձակուրդ, բայց կառավարությունը «հարամեց» մի քանի արտահերթերով: Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն էլ այս շաբաթ կկայանա ուրբաթ օրը։