ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջե Կասպշիկին:



Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգմանու ամրապնդման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով։