Լյուկ Բեսոնի կինոընկերությունը ֆիլմ կնկարահանի «Կուրսկի» ողբերգության մասին

Լյուկ Բեսոնի կինոընկերությունը ֆիլմ կնկարահանի «Կուրսկի» ողբերգության մասին

Ֆրանսիական «EuropaCorp» կինոընկերությունը, որի համասեփականատերը անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնն է («Լեոն», «Հինգերորդ տարր», «Նիկիտա») որոշել է ֆիլմ նկարահանել ռուսաստանյան «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին: Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Variety»-ին:



Ֆիլմի ռեժիսորը կլինի դանիացի Մարտին Զանդվլիեթը, ով հայտնի է իր «Ծիծաղելի մարդը» և «Բրուքլինի հրեշտակները» ֆիլմերով, իսկ սցենարիստը` ամերիկացի Ռոբերտ Ռոդեմը, որի` «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի համար սցենարը արժանացել է «Օսկարի»:
Հիշեցնենք, որ «Կուրսկ» ատոմային սուզանավը խորտակվեց 2000 թ. օգոստոսի 12-ին, Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի զորավարժությունների ժամանակ: Այդ` ողջ աշխարհը ցնցած ողբերգության հետևանքով զոհվել է 118 նավաստի:



«EuropaCorp»-ը ֆրանսիական կինոընկերություն է, որը հիմնադրել են Լյուկ Բեսոնն ու Պիեռ Անժեմ լե Պոգամը: Ներկա պահին Բեսոնը տնօրինում է ստուդիայի բաժնետոմսերի 62 տոկոսը: