Իտալիայում չի դադարում մաֆիայի դեմ պայքարը

Իտալիայում չի դադարում մաֆիայի դեմ պայքարը

Իտալիայի իրավապահ մարմինները սեպտեմբերի 15-ի առավոտյան լայնամասշտաբ գործողություն են իրականացրել կազմակերպված հանցավորության դեմ, որի շրջանակներում ձերբակալվել Է 44 մարդ եւ բռնագրավվել 20 միլիոն եվրոյի ունեցվածք: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:



Զանգվածային ձերբակալությունները կատարվել են Կազերտա, Նեապոլյա, Պերուջա եւ Սալեռնո մարզերում՝ «Կազալեզի» կլանին պատկանող Ռուսսո մաֆիոզ ընտանիքի ներկայացուցիչների նկատմամբ` կլան, որը մտնում Է «կամորա» հզոր հանցավոր խմբավորման մեջ: Բացի այդ, ձերբակալվել են նրա հետ կապված անձինք, այդ թվում՝ ձեռնարկատերեր եւ կոմերսանտներ:



Չորս տարի շարունակվող հետաքննության կենտրոնում Ռուսսո ընտանիքի գործունեությունն Էր խաղային բիզնեսի բնագավառում: Ձերբակալվածներին մեղադրանքներ են ներկայացված դրամաշորթության, ակտիվների հանձնման հետ կապված մեքենայությունների, սպառնալիքներով եւ բռնությամբ ուղեկցվող անօրինական մրցակցության, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ: