Ռուսաստանն «իրենով արած» երկրների վրա 5 մլրդ դոլար է ծախսում. զեկույց

Ռուսաստանն «իրենով արած» երկրների վրա 5 մլրդ դոլար է ծախսում. զեկույց

«Startfor» մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերության վերլուծաբանները հաջակցություն չճանաչված պետությունների Ռուսաստանի ամենամյա ծախսերը գնահատում են 5 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը` վկայակոչելով ընկերության զեկույցին:



«Մայր Ռուսաստանն առատաձեռն է դառնում, երբ խոսքը մանր պետությունների իր հավաքածուներին է վերաբերում: Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանին ոչինչ չէր մնում, քան աջակցել անջատված հանրապետություններին, մասնավորապես` Հարավային Օսիային և Աբխազիային, ինչպես նաև Մերձդնեստրին: Սակայն, տնտեսական աճին զուգահեռ այդ տարածքներում ռուս զինվորների քանակն աճել է հանրապետությունների ֆինանսական աճին համընթաց»,- ասվում է զեկույցում:



«Startfor»-ի տվյալներով` Մոսկվայի ամենամյա Աբխազիային աջակցությունը կազմում է մոտ 300 մլն դոլար: Եվս 100 մլն դոլար Ռուսաստանը հատկացնում է Հարավային Օսիային և Մերձդնեստրին: Ղրիմին տարեկան աջակցությունը 2.4 մլրդ դոլար է գնահատվում, իսկ Դոնբասինը` 2 մլրդ դոլար: