«Ազգային Փրկության ճակատը» հանդես կգա այլ անվանումով

«Ազգային Փրկության ճակատը» հանդես կգա այլ անվանումով

Սահմանադրական բարեփոխումների դեմ համախմբված 6 քաղաքական ուժերը այսօր ներկայացրեցին իրենց հռչակագիրը: «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ հռչակագրի տեքստը կուղարկեն մի շարք քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ովքեր մինչև սեպտեմբերի 21-ը հնարավորություն կունենան ծանոթանալու և որոշում կայացնելու, արյդոք միանո՞ւմ են հռչակագրին. «Այս նոր ճակատը ձեռնամուխ է լինելու ժողովրդի մոբիլիզացմամբ Սահմանադրությանը համապատասխանող, մասնավորապես՝ քաղաքացիական անհնազանդության քայլեորվ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ յուրացրած վարչախմբի հեռացման, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատման գործին»:



Հռչակագիրը ստորագրել են հետևյալ ուժերը՝ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցություն, «Հայաստանի քաղաքագետների միություն, Հիմնադիր խորրհրդարան, «Ոտքի, հայաստան» քաղաքացիական շարժում: 



Չուգասզյանը տեղեկացրեց նաև, որ նախնական ճակատի անվանումը դեռևս հստակ չէ, այն ենթարկվելու է փոփոխության. «Սեպտեմբերի 21-ին հստակ կասենք թե ճակատը ինչ անվանումով է հանդես գալու»: