Արտիստը…

Արտիստը…

Ժողովուրդ ջան, ես Արմենչիկին ոչ փնովում, ոչ գովում եմ:



Ինքն էլ «օչերեդ կանգնեց» ու համաձայն հերթի կանոնների, իրեն էլ հերթ հասավ ու արժանացավ պատվավոր արտիստի կոչման:



Ի՜նչ եք բանակ կազմած կռվում՝ արժանի է, արժանի չէ:



Արմենչիկի հարցով կռվելու փոխարեն ձեզ հետ կռվեք: Կռվեք ու մտածեք, ի՞նչ արինք, որ էս օրին հասանք…Ու երբ գտնենք այն քարը, որ մեր գլխին տանք, խելքներս տեղը կգա…



Կսթափվե՜նք…



Հասմիկ Բաբաջանյան