Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 21 հոգի | տեսանյութ

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 21 հոգի | տեսանյութ

ԱԺ-ի շենքի մոտ «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքից Ոստիկանության բաժին է բերման ենթարկվել բողոքի ակցիայի 21 մասնակից. այս մասին Hraparak.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:



«Երեք ժամը լրանալուց հետո նրանք ազատ կարձակվեն, բերման են ենթարկվել, որովհետև ոստիկանի օրինական պահանջը չեն կատարել»,-ասաց ոստիկանությունից: Բերման ենթարկվածների մեջ են նախաձեռնության անդմաներ Արշակ Մուսախանյանը, Վարդան Հարությունյանը, Արեգ Գևորգյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը,  բերման ենթարկվածների մեջ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը:



Հիշեցնենք, որ ակտիվիստները բերման են ենթարկվել, երբ ակցիայի մասնակիցները կանգնել էին Ազգային ժողովի ճաղավանդակներին եւ փորձում էին փակցնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը: Բերման էին ենթարկել նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին: 



Նշենք, որ Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: