Թուրքիայի փոխվարչապետը փորձում է մեղմել հակառուսական տրամադրությունները

Թուրքիայի փոխվարչապետը փորձում է մեղմել հակառուսական տրամադրությունները

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը (Numan Kurtulmuş) հայտարարել է, որ սիրիական հարցը չպետք է կապվի Անկարայի և Մոսկվայի միջև համագործակցության հետ: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը:



«Թուրքիան և Ռուսաստանը արդեն երկար տարիներ ապրում են խաղաղության մեջ: Մենք ունենոք տնտեսական, քաղաքական և առևտրային շատ լավ հարաբերություններ: Այդ հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայում ինչ-որ քաղաքական շահերի պատճառով», - ասել է նա: