Ոստիկանության վրա «Օվիրի» պետերը չեն գալիս

Ոստիկանության վրա «Օվիրի» պետերը չեն գալիս

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտնանկ է արել Ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանiին: Այս տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:



Մեզ հայտնեցին, որ Միշա Սարդարյանին կփոխարինի նրա տեղակալը՝ Մնացական Բիչախչյանը: Վերջինս «Օվիր» է գնացել նախկին պետ Հովհաննես Քոչարյաի օրոք, նա աշխատել է ոստիկանության իրավաբանական վարչությունում, այնուհետեւ գնացել է ՃՈ եւ աշխատել նորից իրավաբանական վարչությունում, հետո աշխատանքի անցել «Օվիրում»՝ սկզբից զբաղեցնելով իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, այնուհետեւ անձնագրային և վիգաների վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ այժմ արդեն վարչության պետ:



Ի դեպ, Միշա Սարդարյանն առայժմ կմնա կադրերի ռեզերվում, նրան նոր պաշտոն տալու մասին խոսակցություններ չկան:



Նշենք, որ ոստիկանության վրա «օվիրի պետերը» չեն գալիս, դրանք չափազանց հաճախակի են փոխվում՝ սովորաբար ընտրություններից առաջ կամ հետո: Վերջին երկու տարում անձնագրային եւ վիզաների վարչությունը հասցրել է 2 պետ ունենալ: