Սեուլում եռամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդիպել են Հարավային Կորեայի, ճապոնիայի և Չինաստանի ղեկավարները

Սեուլում եռամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդիպել են Հարավային Կորեայի, ճապոնիայի և Չինաստանի ղեկավարները

Նոյեմբերի 1-ին Սեուլում մեկնարկել է Հարավային Կորեայի, ճապոնիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը երեք տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ է տեղի ունենում: Այդ մասին հաղորդում է «bbc.com»-ը:



Այս երկրների միջև հարաբերություններումբարձր մակարդակով հանդիպումները ի չիք դարձան այն բանից հետո, երբ 2012-ի վերջին Ճապոնիայի կառավարությունը գլխավորեց Սինձո Աբէն: Պեկինի և Սեուլի կարծիքով, Աբէն փորձում է «ջնջել» Երկրորդ աշխարհամարտում ճապոնացիների ռազմական հարցագործությունները: Նույն 2012-ին այս երեք երկրների միջև հարաբերությունները սրվեցին տարածքային վեճերի պատճառով:



Երկրների միջև երկխոսությունը վերականգնվեց՝ տնտեսական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունից ելնելով: Ահա և առևտրա-տնտեսական հարաբերությունների թեման դարձավ գլխավորը՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի, Ճապոնիայի բվարչապետ Սինձո Աբէի և ՉԺՀ նախագահ Լի Կէցյանի եռակողմ բանակցություններում:



Նախատեսվում է, որ երկրները մի շարք համաձայնագրեր կստորագրեն: