Ուխտագնացություն

Ուխտագնացություն

«Ոգու վերադարձը» նշանաբանով միջոցառումների շրջանակում նոյեմբերի 7-ին նախաձեռնել ենք «Հիշենք, որ ապրենք» խորագրով ուխտագնացություն Լոռի՝ Օձուն-Այգեհատ: Ի նշանավորումն Սիմոն Զավարյանի ծննդյան 150-րդ տարեդարձի եւ Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի Ուխտի։ Ի նպաստ Այգեհատի «Կոմիտաս» ակումբի վերագործարկման եւ Հոռոմայրի Սբ․ Նշան վանական համալիրի տարածքի ցանկապատման-ծառապատման ու ճանապարհի վերականգնման։



Ուխտագնացության ծրագիր



07.11.15թ.



Ա. ժ. 07:30 - Երեւան՝ Կոմիտասի անվան պանթեոն. հարգանքի տուրք Կոմիտաս վարդապետին



Բ. ժ. 11։30 - Օձուն Հոռոմայրի Սբ․ Նշան վանական համալիր



ա. Աղոթք եկեղեցում։ Գյուտ Խաչի տոնի մեկնաբանական քարոզ
բ․ Մատաղի օրհնություն
գ․ Սրբադասման առաջարկ-դիմում
դ․ Ազգային երգ ու պար



Գ. ժ.13:30 - Այգեհատ՝ «Հիշատակի այգի», Զավարյանի շիրմի մոտ
Ոգեկոչման հանրահավաք



ա. Օրհնանքի խոսք հոգեհանգստյան կարգ
բ. Զավարյանական- հայրենագիտական-հայրենապաշտական բաց դաս-համերգ
գ. Սիմոն Զավարյանի անվան դպրոցի «Ստեփան Շավերդյան» սրահ՝ գիտական նիստ-ցերեկույթ



«Սիմոն Զավարյան» ԲՄՀԿ



Տեղեկությունների համար զանգել՝ 091511169, Գագիկ Այգեհատցի Շավերդյանին