Անցել են Ադրբեջանի տարածքով

Անցել են Ադրբեջանի տարածքով

Օրերս Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հեռուստաընկերություններից մեկով ասել էր, որ Կասպից ծովից Սիրիան հրթիռակոծած ռուսաստանյան 26 հրթիռներից 4-ն անցել են Ադրբեջանի օդային տարածքով: Ինչն էլ իր հերթին վկայում է Ադրբեջանի վրա Ռուսաստանի ունեցած այլեւս շատ լուրջ ազդեցության մասին: Խնդրի նրբությունը, սակայն, այն է, որ Ռուսաստանը մինչ այս հայտարարել էր, որ այդ 26 հրթիռներն անցել են բացառապես Իրանի եւ Իրաքի տարածքներով:



Մեր հարցին ի պատասխան` Դավիթ Շահնազարյանը եւս մեկ անգամ հայտարարեց. «Այո, դա փաստ է` 4 հրթիռներն անցել են Ադրբեջանի օդային տարածքով, եւ փաստն իմ շատ վստահելի աղբյուրներից է»: Իսկ հարցին, թե արդյոք ռուսական կողմը որեւէ կերպ արձագանքե՞լ է իր հնչեցրած մտքին, պատասխանեց. «Ռուսական մամուլում որեւէ արձագանքի այդ առնչությամբ առ այս պահը չեմ հանդիպել»: