«Տղուս անունն էլ Սերժ դրի, էլի չփրկվեցի, տղերք ջան»

«Տղուս անունն էլ Սերժ դրի, էլի չփրկվեցի, տղերք ջան»

Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատը, երբ ճոռո- ճոռո խոսում է, թող հիշի, որ Ալրաղացի Լյովիկից կամ մի ուրիշ «օլիգարխից» մեծ- մեծ ծառայություններ չի մատուցել:



Այսօր արդեն լրատվամիջոցներում խոսում են, որ Լյովիկը ծայրահեղ աղքատության մեջ է հայտնվել: Էլ ոչ նախագահի շրջապատում կա, ոչ էլ մարդամիջում է երևում:



Բայց չնայած նման փաստերին, որոշ օլիգարխներ դեռ այնպես ճոռո-ճոռո են խոսում ու լրագրողներին էլ ձեռ առնում, մոռանալով, որ վաղը կարող են նույն վիճակում իրե՛նք «բիրիքով հայտնվեն»:



Լֆիկը լրագրողներին է ձեռ առնում.



«Քյասիբցել եք բոլորդ, սաղդ առանց փողի ուզում եք, որ հարցազրույց տամ »:



Հա՜, բա՜…



Ալրաղացի Լյովիկն իր տղայի անունն էլ Սերժ դրեց, բայց դա էլ չփրկեց…



Այնպես որ, ծակ նավ նստողն առաջինը պիտի ծով տեսնելուց չոգևորվի, այլ սուզվելու մասին մտածի…



Եթե հանդիպում են նախկին ընկերները, գուցե թե Ալրաղացի Լյովիկը նախկին ընկերներին հիշեցնի. «Տղուս անունն էլ Սերժ դրի, էլի չփրկվեցի, տղերք ջան»:



Հասմիկ Բաբաջանյան