ԵՄ և Վրաստանի արտաքին քաղաքականության ղեկավարները ընդգծել են երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը

ԵՄ և Վրաստանի արտաքին քաղաքականության ղեկավարները ընդգծել են երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը

Նոյեմբերի 9-ի երեկոյան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի: Այդ մասին հաղորդում է «newsgeorgia.ge»-ն:



Այսօր առաջին կեսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
«Մենք դիտարկել ենք Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների գործնականում բոլոր ասպեկտները՝ սկսած անվտանգության թեմայից և վերջացրած վիզաների ազատականացման գործընթացով։ Բոլոր ուղղություններով ընդգծվել է զգալի առաջընթաց»,- հանդիպման արդյունքներով հայտարարել է Ուսուպաշվիլին, հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր ։



Վրաստանում Մոգերինին օրվա ընթացքում հանդիպելու է նաև նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և իշխանության այլ ներկայացուցիչների հետ։



Նկարում՝ Մոգերինին և Ուսուպաշվիլին