Քարտերով քվեարկությունը հանրաքվեի կեղծմանն ուղղված արտակարգ միջոցառում է

Քարտերով քվեարկությունը հանրաքվեի կեղծմանն ուղղված արտակարգ միջոցառում է

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում



Նույնականացման քարտերով առանց համապատասխան վերահսկիչ սարքավորումների քվեարկության օրինականացումը մեր ամբողջ հասարակության կողմից ընկալվել է որպես առաջիկա սահմանադրական հանրաքվեի կեղծմանն ուղղված արտակարգ մի միջոցառում, որը էականորեն խարխլում է հանրաքվեի օրինակարգությունը /լեգիտիմությունը/։ Օրինագծի քննարկումը բացահայտեց մի հետաքրքիր երեւույթ։ Փոխանակ իշխանությունները ընդառաջ գնան ընդդիմության լեգիտիմ պահանջներին եւ փորձեն նվազագույն քայլեր անել ընտրակեղծարարության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ, նրանք որոշեցին հարձակում գործել Հայ Ազգային Կոնգրեսի վրա, մեղադրելով վերջինիս իննսունական թվականներին կատարած ընտրակեղծարարության համար։ Հետագայում, երբ արդեն սկսվեց սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը, պարզվեց, որ դրանք զուտ դրվագներ չէին, այլ իշխանությունների միակ պատասխանը մեր փաստարկներին ԱՅՈ-ի եւ ՈՉ-ի թեժ բանավեճներում:



Նախ, Հանրապետական խմբակցության ղեկավարը այս ամբիոնից խոսեց 1990-ական թվականների ընտրությունների ժամանակ կատարված «այլանդակությունների» մասին, հետո Ազատություն ռադիոկայանի բանավեճի ժամանակ Հովհաննես Սահակյանը՝ «վայրագությունների», «անջատված ռուբիլնիկների» եւ այլնի մասին։ Սահմանադրական հանրաքվեի բանավեճների ժամանակ ձեր այդ պարզունակ հնարքին չեմ տրվելու եւ չեմ թողնելու բանավեճի բուն էությունից շեղվել, բայց խոստմանս հավատարիմ ցանկանում են վերջապես պատսխան տալ այդ բոլոր մեղադրողներին Ազգային Ժողովի ամբիոնից, ինչն էլ հիմա հաճույքով կանեմ։



Խնդիրն այն է, որ դուք ոչ միայն ընտրակեղծարար եք, այլ նաեւ պատմության կեղծարար
Ուզում եմ օգտվել առիթից եւ ամբողջ հանրությանն ներկայացնել մի սքանչելի գիրք, որ հրատարակվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Այն կոչվում է «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը /1988-1998 թթ./». Հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանը։ Նա փայլուն կերպով ներկայացնում է պատմության կեղծումը պետական դասագրքերում, որ հաստատվել են ձեր իշխանության կողմից: Ճակատագրի հեգնանքով, այս փոքր գիրքը, որը կոչված էր բացահայտել դասագրքերի կեղծիքները, կարելի է համարել պատմության միակ ճշգրիտ դասագիրքը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում։



Ես երբեք չեն եղել ՀՀՇ-ի անդամ, եւ անդամակցել եմ Հայ Ազգային Կոնգրեսին, երբ հազարավոր անկուսակցականներս Հայոց Համազգային Շարժման հետ միասին 2013 թվականի ստեղծեցինք մեր կուսակցություն: Ձեր մեղադրանքներից հետո ես մի փոքր քրքրեցի արխիվները եւ շատ հետաքրքիր բաներ հայտնաբերեցի: Նախ ասեմ, իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ 1990-ին ընտրակեղծարարություն ընդհանրապես չի եղել: Դրանք լինում են ամենուրեք, անգամ, ինչպես պարզվեց, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչին տեղեկացանք 2000 թվականին, երբ Ալբերտ Գոռի եւ Ջորջ Բուշի ձայների տարբերությունը այնքան փոքր եր, որ ստիպված վերահաշվարյում էին Ֆլորիդա նահանգի վերաքվեարկությունը:



Խոսքը, բնականաբար, կեղծիքների ծավալների մասին է:Եթե այդ ծավալը 1, 2 կամ 5 տոկոս է, դա, միեւնույն է հանցագործություն է, բայց նման ընտրություններում հնարավոր է հաղթել իշխանությանը: Իսկ եթե որեւէ ընտրության ժամանակ հնարավոր չի լինում հաղթել, դա արդեն նշանակում է, որ ընտակեղծիքների ծավալը այն աստիճանի է հասել, որ ընտրությունների ինստիտուտը արդեն կորցրել է իր ամբողջ իմաստը, եւ ընդամենը ծառայում է իշխանության յուրացման գործիք: Եթե այդ տեսակետից վերլուծենք իրողությունները, շատ հետաքրքիր պատկեր է բացվում:



Պարզվում է, օրինակ, որ 1995թ. ԱԺ ընտրությունների ժամանակ 150 մեծամասնական տեղերից Հանրապետոթյուն դաշինքը հաղթել է միայն 97 տեղերում, ընդ որում, այդ տեղերից ընդամենը 55-ն է ստացել ՀՀՇ-ն, իսկ մնացած տեղերը բաշխվել են դաշինքի մեջ՝ այլ կուսակցությունների, այդ թվում նաեւ այսօր իշխող կուսակցության միջեւ: ՀՀՇ-ն կրել է պարտություն ավելի շատ ընտրատարածքներում, քան հաղթել է:
Բայց ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչներին այդ ընտրություններում այդ վայրագ բարբարոսական, այլանդակ ընտրություններում հաղթել են այն մարդիկ, որոնք ամենաբարձրն են գոչում ընտրությ ունների կեղծման մասին՝ Վահրամ Բաղդասարյանը, Խոսրով Հարությունյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արտաշես Գեղամյանը, Դավիթ Հարությունյանը, էլ չեմ խոսում այսօրվա իշխանության տարբեր մարմիններում գտնվող մարդկանց մասին, ինչպիսիք են՝ Մանուկ Վարդանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլն:



Եթե այդքան վայրագ ընտրություններ էին, ո՞նց եք դուք հաղթել իշխանության ներկայացուցիչներին, կամ՝ ընտրակեղծիքների մասնի ձեր ասածներն ընդամենը հեքիաթներ են, կամ էլ՝ դրանք կեղծվել են ձեր օգտին:



Ինչես եք բացատրումայն փաստը, որ 2012թ. անգամ մեկին չհաջողվեց դա:
Ավելի հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. այդ ընտրությունները քննադատող մի քանի մարդ՝ Գալուստ Սահակյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սուքիաս Ավետիսյանն այն ժամանակ գտնվել են Հանրապետություն դաշինքի մեջ, եւ արժանացել են պատգամավորական մանդատների՝ շնորհիվ, իրենց ասած, այլանդակ կեղծված ընտրությունների:



Հարց է ծագում, իրենք համարում են, որ եղել են ոչ լեգիտի՞մ պատգամավորներ:Բա ինչո՞ւ էն ժամանակ չեք դրել ձեր ոչ լեգիտիմ մանդատները: Չե՞ք հասկանում, որ դուք փաստորեն ինքներդ ձեզ եք մեղադրում ընտրությունների կեղծման համար: Ձեր կուսակցությունը 1995թ.-ից եղել է իշխող կուսակցության հետ դաշինքում եւ հավասարապես կրում է պատասխանատվությունը բոլոր կատարված կեղծիքների կամ հանցագործությունների համար: Իսկ եթե դուք շարունակում եք պնդել, որ ընտրակեղծիքեր եղել են, ո՞վ է խանգարում ձեզ բռնել բոլոր այդ ընտրակեղծարարներիրն ու քրեական պատասխանատվության կանչել՝ համաձայն օրենքի: Քանի որ դուք դա չեք անում, կա երկու տարբերակ. Կամ դուք ուղղակի հեքիաթներ եք պատմում, ստում եք, կամ դուք ունենալով այսօր բոլոր կծակները՝ իրավապահ մարմիններում, ծածկում եք այդ հանցագործությունները: Այսպիսով, ակնհայտ է, որ դուք կեղծելով պատմությունը, զբաղված եք ընդամենը կեղտոտ քաղաքական պրոպագանդայով՝ առանց հասկանալու, որ այդ ամենը, որ դուք անում եք, ուղղվում է առաջին հերթին հենց ձեր դեմ:



Ելույթիս այս մասի վերջում ընդամենը բերեմ Աշոտ Սարգսյանի գրքի նախաբանը՝ հանճարեղ իսպանացի գրող Միգել Սերվանտեսի հետեւյալ խոսքերը՝ «Պատմության կեղծարարներին պետք է կախել, ինչպես կեղծ դրամ կտրողներին»:



Մենք իհարկե, այդքան դաժան չենք եւ նման կոչ չենք անում: ընդհանրապես մենք մահապատժի դեմ ենք: Իսկ մեջբերումն անում եմ միայն ցույց տալու համար, թե ինչպես էին անցյալում մեծորը վերաբերվում պատմության կեղծողներին: Պատմության ուրացումը ծանր հանցագործություն է, ինչպես, օրինակ, ծանր հանցագործություն է Հայոց ցեղասպանության ուրացումը: Մենք արդարացիորեն վրդովվում ենք նման դեպքում, բայց պետք է հասկանանք, որ սեփական պատմության կեղծումը նույնպես ծանր հանցագործություն է:



 Ակնհայտ է, որ սահմանդրական հանրաքվեն անցկացվում է մի ժամանակաշրջանում, երբ անցում է կատարվում քվեարկության մի ընթացակարգից /1998 թվականի նմուշի անձնագրերով/ դեպի մյուսը /միայն նույնականացման քարտերով/: Քանի դեռ նոր ընթացակարգը պատրաստ չէ, ստեղծվում է խառնաշփոթ, եւ դա արվում է դիտավորույթամբ, ինչը թույլ կտա իշխանություններին վերացնել բազմակի քվեարկության դեմ վերահսկողությունը առաջիկա հանրաքվեի ժամանակ:



 Սա խարխլում է հանրաքվեի լեգիտիմությունը, այստեղ թող ոչ ոք կասկած կամ պատրանք չունենա:



Եթե այս սահմանդրությունը ձեզ իսկապես պետք էր ժողվրդավարության խորացման համար, դուք քվեարկության բոլոր անհրաժեշտ ընթացակարգեր եւ նոր կդնեիք նախագիծը հանրաքվեի:



Եթե դա չեք անում, ուղղակի եւս մեկ անգամ ապացուցում եք, որ ձեր ուզածը ոչ թե ժողովրդավարության խորացումն է, այլ Սերժ Սարգսյանը ուղղակի լուծում է իշանության հարց: