Տուսկը Քեմերոնից ԵՄ բարեփոխումների առաջարկով նամակ է ստացել

Տուսկը Քեմերոնից ԵՄ բարեփոխումների առաջարկով նամակ է ստացել

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ստացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նամակը՝ ԵՄ բարեփոխման մասին առաջարկներով։ Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն
«Հաստատում եմ Դևիդ Քեմերոնի նամակի ստացումը։ Այժմ կարող են սկսվել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի վերաբերյալ բանակցությունները»,- ասվում է ԵԽ հաղորդագրությունում։
Տուսկի խոսքով՝ այդ հարցով խորհրդակցությունները կարող են անցկացվել արդեն իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում։