ՆԱՏՕ-ում չեն ցանկանում Ռուսաստանի հետ հետախուզական տվյալներ փոխանակել

ՆԱՏՕ-ում չեն ցանկանում Ռուսաստանի հետ հետախուզական տվյալներ փոխանակել

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում Մոսկվայի հետ կիսվել հետախուզական տվյալներով, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:



«Մենք, միգուցե, ընդհանուր շահեր ունենք՝ հաղթել Իսլամական պետությանը», սակայն մենք չունենք միասնական նպատակ այն բանում, ինչը կապված է Ասադի ռեժիմին սատարելու հետ: Ակնհայտ է, որ ռուսաստանյան ուժերը գործում են Ասադին աջակցելու նպատակով, սակայն միջազգային կոալիցիայի անդամները համարում են ,որ նա պետք է հեռանա», - ասել է Լյութը հեռախոսային բրիինգի ընթացքում: Նրա խոսքերով, քանի դեմ կոալիցիան ու Մոսկվան այդքան հակադիր դիրքորոշումներ ունեն, ինքը չի տեսնում հեռանկարներ՝ ռուսաստանյան կողմին հատուկ ծառայությունների տեղեկությունները տրամադրելու համար: