Հունգարիայում ահաբեկչություն է կանխվել

Հունգարիայում ահաբեկչություն է կանխվել

Նոյեմբերի 28-ին Հունգարիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Լասլո Տաշնադին Բուդապեշտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օրեր առաջ երկրում զենք և պայթուցիկ փոխադրելու համար ձերբակալված 2 տղամարդիկ մտադիր են եղել սպանել երկրի կառավարության անդամներին: Այդ մասին հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Փոխնախարարի խոսքով՝ հանցագործների մտադրության մասին հաջողվել է իմանալ և նրանց հետքի վրա դուրս գալ նախագահի, վարչապետի և սահմանադրական դատարանի ղեկավարի պահպանության ժամանակ: TEK հակաահաբեկչական կենտրոնը կասկածյալների ձերբակալությունից հետո հայտարարել է պետության ղեկավարիների պահպանության ուժեղացման մասին:
Տաշնադին չի նշել՝ ով կարող էր լինել ծայրահեղականների հնարավոր թիրախը: