Ծաղիկ Ռուբոն դա արդեն ապրելու տեսակ է. Ռուբեն Գեւորգյան

Ծաղիկ Ռուբոն դա արդեն ապրելու տեսակ է. Ռուբեն Գեւորգյան

Մի անշնորհք հարց. ձեր «Ծաղիկ» անունը որտեղի՞ց է առաջացել, հարցրինք ԲՀԿ պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանին:



«Որ իմ գրքերն ուսումնասիրած լինեիք, կիմանայիք. բոլոր բանաստեղծություններս փոխաբերական իմաստով ծաղիկի միջոցով են արտահայտվում»: Իսկ կարո՞ղ է նախորդ կյանքում ծաղիկ եք եղել: «Չէ, պարզապես դա ավելի թեթեւ է եւ խորիմաստ»: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի այդ խորիմաստությունն արտահայտել ծառի միջոցով: «Չէ, ես երբեք Ծաղիկ Ռուբո անվանումից չեմ փախել, երբեք չեմ ընդունել, որ այն մականուն է, շատ-շատ իմ ընկերներ ինձ էդ տեսակի մեջ են նայում։ Ծաղիկ Ռուբոն դա արդեն ապրելու տեսակ է, ես դառը ճանապարհ եմ անցել, գորշ պատերի մեջ եմ եղել 10 տարի` սովետների ժամանակ, պատերազմ եմ անցել, ու Ծաղիկ տեսակն է ձեւավորվել»: Հա` էդպես է. Կարեն Դեմիրճյանն էլ ձեզ անվանել էր «Բրաբիոն»: «Եղել է նման բան. Կարեն Սերոբիչին շրջապատել էին լրագրողները, մենք տղաներով կանգնած էինք իր կողքին, որպեսզի շեղի լրագրողներին, էդպես էր ասել»: