Այս հանրաքվեի անունը դնել հանրաքվե ուղղակի ծիծաղելի է. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Այս հանրաքվեի անունը դնել հանրաքվե ուղղակի ծիծաղելի է.  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով այսօր դեռևս ընթացող հանրաքվեին,նշեց,որ 
եթե որևէ մեկը պատրանքներ ուներ, որ իշխանության մտածողության մեջ կարող էր փոփոխություններ լինել, ուրեմն նախանձում եմ այդ մարդկանց։

«1995թ-ից սկսած աչքիս առաջ ունենալով մի շարք ընտրությունների և հանրաքվեի օրինակներ, ես որևէ ակնկալիքներ չունեի։ Բացարձակապես այս հանրաքվեն չտարբերվեց Հայաստանում տեղի ունեցած մինչ այս ընտրությունների տխուր ավարտից»,- մեր հետ զրույցում նշեց Ավետիք Իշխանյանը։

Նա իր խոսքում նաև ընդգծեց,որ իր սպասելիքները, ավելի վատ իմաստով, անցան մի կողմ, թվում էր թե պետք է նոր տեխնոլոգիաներ կիառվեին, սակայն նրանք այս անգամ ևս կիրառեցին իրենց հին մեթոդները։



«Թվում է թե պետք է նոր տեխնոլոգիաներ կիրառեին և գործեին ընտրատեղամասերից դուրս և այդ հին ձևերը՝ լցոնումներ, ընտրատեղամասերի մոտ կաշառել չիրագործեին, սակայն  նույն ձև շարունակեցին».- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս հանրաքվեի անունը դնել հանրաքվե՝ ուղղակի ծիծաղելի է, բայց դա է մեր կյանքը և ապրում ենք այդ կյանքով սկսած 1998թ-ից։ 



Հիշեցնենք,որ ժամը 17.00-ի դրությամբ  հանրաքվեին մասնակցել է 1.005.333 մարդ։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323, այսինքն՝ նախագիծը կհամարվի ընդունված, եթե կողմ քվեարկի մոտ 637 հազար մարդ։



ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություն։