Մանվել Գրիգորյանի թեկնածուն պարտվեց

Մանվել Գրիգորյանի թեկնածուն պարտվեց

Արշալույս գյուղում գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի թեկնածուն պարտվեց: Hraparak.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Աշոտ Սարգսյանը հավաքել է 564 ձայն, իսկ Զարզանդ Գրիգորյանը՝ 1066: Այս գյուղում 2 992 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 696-ը, անվավեր քվեաթերթիկները 53-ն են:



Նշենք, որ Արշալույսում գործող գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի դեմ պայքարի էր դուրս եկել Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ, ըստ լուրերի՝ գեներալ Մանվելի հովանավորյալ Աշոտ Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Գրիգորյանները գրեթե թշնամական հարաբերություններ ունեն եւ գյուղապետի բոլոր ընտրությունները այստեղ մշտապես վերածվել են միջգերդաստանային պատերազմի: