Առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ի ցամաքային օպերացիաներին միջամտելուն. հարցում

Առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ի ցամաքային օպերացիաներին միջամտելուն. հարցում

ԱՄՆ ORC հետազոտական կենտրոնի և CNN հեռուստաընկերության համատեղ անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կեսից ավելին՝ հարցվածների 53%-ը, կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է ցամաքային զորքեր ուղարկի Իրաք կամ Սիրիա Իսլամկան պետության դեմ պայքարի համար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարցումն անցկացվել է 1020 չափահաս ամերիկացիների շրջանում։ CNN-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ ամերիկացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Սիրիայում ցամաքային զորքերի տեղակայմանը։ Հարցվածների 68 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի ռազմական պատասխանն ահաբեկիչներին բավարար ագրեսիվ չէ, 10 պատասխանողներից 6-ը դժգոհ է ահաբեկչության խնդրի նկատմամբ ԱՄՆ նախագահի քաղաքականությունից։ Պատասխանողների 60 տոկոսը կարծում է, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմական գործողություններն անցկացվում են անհաջող։ Հոկտեմբերին այդպես էր կարծում հարցվածների 67 տոկոսը։
Բացի այդ, ամերիկացիների 61 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը չպետք է փախստականներ ընդունի Սիրիայից, 38 տոկոսը կարծում է, որ փախստականներին պետք է թույլ տալ ապաստան փնտրել Ամերիկայի տարածքում։