Հիլարի Քլինթոնը սկսել է ակտիվորեն աշխատել նաև հրեական լոբբիի ուղղությամբ

Հիլարի Քլինթոնը սկսել է ակտիվորեն աշխատել նաև հրեական լոբբիի ուղղությամբ

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները պետք է «հաջորդ մակարդակ» դուրս բերվեն: Այդ մասին հաղորում է «Газета.ru -ն` հղում անելով «The Times of Israel»-ին:



Քլինթոնը խոստացել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում՝ նախագահության առաջին իսկ օրը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին կհրավիրի Վաշինգտոն: Նրա խոսքով` երկու երկրներին անհրաժեշտ է աշխատել ռազմական ոլորտում համագործակցության լուրջ ամրապնդման ուղղությամբ:



Քլինթոնն արաբա-իսրայելական հարաբերությունների մասին խոսելիս վստահություն է հայտնել, որ միայն մի պետության շահերի շրջանակում որոշում կայացնելը կհանգեցնի նոր հակամարտությունների: Սակայն դրա հետ մեկտեղ, նա նաև դժգոհել է, որ իսրայելական կառավարության ոչ բոլոր անդամներն են որպես գործընկեր տեսնում Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին: