ՀԱԿ պատգամավորը կողմ քվեարկեց բյուջեին

ՀԱԿ պատգամավորը կողմ քվեարկեց բյուջեին

Ազգային ժողովն այսօր ընդունեց 2016 թվականի բյուջեն: Գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը։ Քվեարկությանը չմասնակցեցին ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, թերեւս կառավարությանը իր առաջարկների մերժման պատճառով, Բազմասեր Առաքելյանը, ԲՀԿ-ից Հայկ Խաչատրյանը եւ երբեմնի ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանը։



Ձեռնպահ երեքը ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վահե Հովհաննիսյանը։ Դեմ քվեարկողները Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավորներն էին։



Հիշեցնենք, որ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանը բոյկոտել են այս նստաշրջանը