Անկարայում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության սպառնալիքների պատճառով կսահմանափակի աշխատանքները

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության սպառնալիքների պատճառով կսահմանափակի աշխատանքները

Դեկտեմբերի 14–15-ը Անկարայում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության սպառնալիքների պատճառով կսահմանափակի աշխատանքները: Այդ մասին հաղորդում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է նշել, թե կոնկրետ ինչպիսի սպառնալիքների մասին է խոսքը: Դեսպանատան կայքում մասնավորապես նշվում է, որ ավելի ուշ ժամկետների են տեղափոխվել վիզաների տրամադրման գործառույթները:
Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքի տվյալներով, Ստամբուլում, Իզմիրում և Ադանայում հյուպատոսությունները կաշխատեն սովորական ռեժիմով: