Եգիպտոսում իսլամիստների պարագլուխ է ոչնչացվել

Եգիպտոսում իսլամիստների պարագլուխ է ոչնչացվել

Սինայի թերակղզու հյուսիսում ոչնչացվել է «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված ծայրահեղական «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» խմբավորման պարագլուխներից մեկը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ահաբեկիչ Շադի ալ-Մինեին սպանվել է Ռաֆահ քաղաքի հարավում՝ Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով: Ականատեսների վկայությամբ՝ AH-64 Apache ուղղաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Էլ-Ուգրա բնակավայրի անցակետում կուտակված գրոհայիններին: Հրթիռն ուղիղ ընկել և ոչնչացրել է ավտոմեքենան, որում փորձել է թաքնվել ալ-Մինեին: Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 10 ծայրահեղական: