Եթե Շիրխանյանը ներքաշված էր, 25 օր հանգիստ կմնա՞ր Երևանում. Ժիրայր Սեֆիլյան

Եթե Շիրխանյանը ներքաշված էր, 25 օր հանգիստ կմնա՞ր Երևանում. Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի ամփոփիչ քաղաքացիական հանդիպման ժամանակ շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ Նորք Մարաշի զինված խմբի վնասազերծմանը և Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանավորմանը:



Նա նշեց, որ ինչպես շատերին, այնպես էլ իրեն այդ ամբողջ պատմությունը անլուրջ է թվում, և դա նրանի է, որ գործող ռեժիմը և նրա չակերտավոր անվտանգության ծառայությունը վաղուց վստահություն չեն ներշնչում:  

Սեֆիլյանը նկատեց, որ առնվազն տարօրինակ է, թե ինչու են Վահան Շիրխանյանին ձերբակալել Նորքում հանցավոր խումբը բացահայտելուց 25 օր անց միայն: «Շատ հարցեր են առաջանում»,- ասաց նա և հարցով դիմեց ներկաներին՝ եթե Վահան Շիրխանյանը ներքաշված լիներ, այդ օրերին կմնա՞ր հանգիստ Երևանում:

«Ուստի այնքան խճճված է այդ գործը, որ վստահ եմ՝ ռեժիմը դրա տակից չի կարող դուրս գալ»,- եզրակացրեց Սեֆիլյանը: