ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային անդամակցման վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել

ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային անդամակցման վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտոնական նամակ է ուղարկել Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Իգոր Լուկշիչին, որով երկիրը պաշտոնապես հրավիրվել է սկսելու դաշինքին անդամակցելու գործընթացը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն սահմանված ընթացակարգի՝ հրավեր-նամակի ստացումից հետո սպասվում է անդամակցության մասին բանակցությունների մեկնարկ, որոնք կտևեն մի քանի ամիս։ Բանակցությունների ավարտին անդամ պետություններն արձանագրություն կստորագրեն Չեռնոգորիայի անդամակցության մասին, որից հետո կսկսվի վավերացման գործընթացը։