Ռոմանս. Րաֆֆիին ճանապարհելիս

Ռոմանս. Րաֆֆիին ճանապարհելիս

Ես չգիտեմ՝ ուր են տանում հեռավոր
Ուղիներիդ ժապավեններն անհամար,
Դու թռչում ես և սպառնում, որ մի օր,
Դեռ պիտ հառնես այդ հարթակին կենարար:



Եվ այդ մոլոր ուղիներից, ո՞վ գիտե,
Գուցե մի օր դու ձանձրանաս առհավետ,
Ու հասկանաս, որ երկիրն այս արծաթե
Հայրենիք է, ոչ թե մի վայր խոտավետ…



Օձանման գալարումով հեռախույս,
Քեզ տանում են ուղիները բյուրավոր,
Արդյոք, կտա՞ն մարդիկ քեզ մի բարի լույս,
Երբ դառնաս տուն՝ հին հեքիաթով գունավոր: