Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մյունխենի՝ միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։