«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն անձամբ կհայտարարի կոալիցիայի մասին

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն անձամբ կհայտարարի կոալիցիայի մասին

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցում երեկ, կարելի է ասել, վերջնական հստակություն մտավ: Չնայած կողմերը դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել կոալիցիա կազմելու եւ կառավարությունում իրականացվելիք կադրային փոփոխությունների մասին, սակայն զարգացումների սցենարն արդեն հայտնի է: Այսպիսով, դաշնակցությանը կտրվեն Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Իբրեւ Շիրակի ապագա մարզպետ նշվում է դաշնակցական Հակոբ Մաթիլյանի անունը, իսկ Արագածոտնի մարզպետ կդառնա Գագիկ Գյոզալյանը: Նախարարական պորտֆելներից ՀՅԴ-ին կտրվի երեք պաշտոն: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար արդեն չորրորդ անգամ կդառնա Լեւոն Մկրտչյանը: Բացի այդ՝ տարածքային կառավարման նախարարությունը կրկին կառանձնացվի արտակարգ իրավիճակներից: Արդյունքում դաշնակցական Դավիթ Լոքյանը կդառնա տարածքային կառավարման նախարար:



«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի, ըստ այդմ, կադրային փոփոխությունների մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը` Սերժ Սարգսյանի կողմից: Նախատեսվում է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: