Աշոտյանի մեծ սիրտն ո՞վ ունի

Աշոտյանի մեծ սիրտն ո՞վ ունի

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում։ Վերջին պահին նա որոշել է «լավություն» անել ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ իր եղբոր ընկերոջը՝ Վահե Բավեյանին: Աշոտյանի միջնորդությամբ Բավեյանն ավելի լավ աշխատանքի է անցել՝ զբաղեցնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանի խորհրդականի պաշտոնը: Իսկ ԿԳՆ-ում իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնն առայժմ կզբաղեցնի պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը: