Իսկ «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում է

Իսկ «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ինչպես ամեն ուրբաթ, այս ուրբաթ եւս, Ազատության հրապարակում բրիֆինգ է հրավիրել, այստեղ են «Նոր Հայաստանի» բոլոր անդամները, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Գարեգին Չուգասզյանը: Ազատության հրապարակը մարդաշատ չէ, մոտ 30 մարդ է հավաքվել: Այս պահին ելույթ է ունենում Անդրիաս Ղուկասյանը, ով պնդում է, որ ոստիկանական ուժերը ՀՀ-ում պետք է կրճատվեն: 



Նշենք, որ Ազատության հրապարակից վերեւ՝ նախագահական նստավայրում, հավաքվել են երկրի բարձրաստիճան պաշտոնյանները: Հանդիպման է կանչել նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ առիթով է հանդիպումը, ինչ է իրենց սպասվում: Համենայն դեպս, նախագահական նստավայր մտնելիս բոլորը երդում էին ուտում, որ ոչինչ չգիտեն: