Պարտշկոլան՝ քաղաքական լիկբեզը հաղթահարելու ուղիղ ճանապարհ

Պարտշկոլան՝ քաղաքական լիկբեզը հաղթահարելու ուղիղ ճանապարհ

Հանրապետականների ուսման ծարավի բռնկումը, պարզվում է, «բխել» է Սերժ Սարգսյանի` ՀՀԿ վերջին համագումարի ելույթի «դրույթներից»: ՀՀԿ-ական «պարտդպրոցի» եւ «ուղեղային կենտրոն» ստեղծելու մասին գաղափարը ՀՀԿ-ն որոշել է կյանքի կոչել խորհրդարանական հանրապետության սեմին եւ փորձել է փաթեթով անել՝ «պարտշկոլա», արտաքաղաքական «թյունինգ», ՀՀԿ ծրագրի «ռեֆրեշ»: Փաթեթը ԳՄ-ին է ներկայացրել ՀՀԿ «ուղեղային կենտրոնի» պատասխանատու Արմեն Աշոտյանը: Ծերերն իրենց հատուկ հոգնածությամբ տմբտմբացրել են գլուխները, արժանացրել «ադաբրայմսի» ու հատկապես «ոգեւորվել» արտաքաղաքական հանձնաժողովի ստեղծման վրա, որ հանձնաժողովը լուրջ աշխատանք է տանելու ՀՀԿ-ական պատգամավորների հետ, որոնք ներկայացված են միջազգային կառույցներում, որպեսզի չկրկնվի ԵԽԽՎ վերջին զեկույցների` Սարսանգի ջրամբարի եւ Ղարաբաղին առնչվող «ճակատագիրը», եւ խնդիրները լուծվեն ոչ թե վերջում, այլ խեղդվեն օրորոցում: