ՀԱԿ-ի գնահատականը կտան ընտրություններից հետո

ՀԱԿ-ի գնահատականը կտան ընտրություններից հետո

Նախօրեին լուրեր էին շրջում, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, ընդառաջել է «Քաղաքացիական պայմանագրի» դիմումին եւ Հրազդանում հանձնաժողովների իր տեղերը տրամադրել է Սասուն Միքայելյանին։ ՔՊ-ից տեղեկացանք, որ այս լուրերը մասամբ են համապատասխանում իրականությանը։ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ձեւավորված 28 ընտրատեղամասերից 9-ում Սասուն Միքայելյանը կարողացել է նշանակումներ անել։ Թե ինչ ճանապարհով, չմանրամասնեցին։ Իսկ այս ընտրություններում ՀԱԿ-ի պահվածքի հետ կապված ընդհանրական գնահատականներ «Քաղաքացիական պայմանագիրը» կտա ընտրությունների ավարտից հետո։