«Ժողովուրդ». Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ-ն, երբ նրա համար ամեն մի օրը դառնա նորանոր տարածքների կորուստ

«Ժողովուրդ». Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ-ն, երբ նրա համար ամեն մի օրը դառնա նորանոր տարածքների կորուստ

«ժողովուրդը» գրում է. «Երեկ՝ ղարաբաղա-ադրբեջանական փաստացի պատերազմի հինգերորդ օրը, առավոտյան հայտնի դարձավ, որ թշնամին հայկական դիրքերը հրթիռակոծել է «Սմերչ» տեսակի կայանքներից: Այնուհետեւ օրվա կեսին հայտնի դարձավ, որ միջազգային միջնորդների ջանքերով ռազմաճակատում հրադադար էր հաստատվել, որը սկսել էր գործել ժամը 12.00-ից եւ պահպանվեց մինչեւ 17.00-ն: Երեկոյան կրակոցները կրկին վերականգնվեցին, բայց անհամեմատ թույլ ինտենսիվությամբ եւ առանց հրթիռների կիրառման: Հրադադարի հինգ ժամերի ընթացքում լրահոսի հիմնական քննարկման առարկան այն էր, թե այս դադարը որքան կտեւի եւ ինչ պայմաններով: Չնայած Արցախը պաշտոնապես ոչ մի պայման չհրապարակեց, սակայն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկացրեց զինադադարի իր պայմանը, այն է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ վերջինիս հետ բանակցություններ սկսի: Նման տարբերակն ադրբեջանական կողմը բնականաբար դեռեւս չի ընդունում: Սակայն կասկածից վեր է, որ երբ հայկական զինուժը շարունակի թշնամուն հզոր հակահարված տալ, առաջ գնալ ու նորանոր հենակետեր նվաճել, ապա Ադրբեջանը, ի վերջո, կհասկա, որ պատերազմի ամեն մի օրը իր համար նշանակում է նորանոր տարածքների կորուստ միայն»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: