«Ժողովուրդ». Նոր իրողություն է սպասվում

«Ժողովուրդ». Նոր իրողություն է սպասվում

«Ժողովուրդը» գրում է. «Այն, որ ապրիլի 2-ից հետո Հայաստանը նոր իրողությունում է ապրում, թերեւս բոլորն են նկատել: Նոր իրողությունը, սակայն, որքան որ ոգեւորող է հանրության միասնականության դրսեւորմամբ, նույնքան էլ կարող է ծանր հետեւանքներ ունենալ հանրապետության համար: Հանրությունը ցույց տվեց իր միասնականությունը: ՀՀ ղեկավարությունը շատ կարճ ժամանակ ունի ապացուցելու համար, որ ինքն արժանի է այդ հասարակությանը: Այսինքն՝ հանրությունը չնայած դեռեւս չի բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ երբ ներկա լարվածությունը անցնի, այն իր կյանքում եւս փոփոխություններ է ակնկալելու: ՀՀ իշխանությունները եւ հատկապես Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է շատ կարճ ժամանակում կոնկերտ փոփոխություններ իրականացնի, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության եւ քաղաքական կյանքի արագ զարգացմանը, կա՛մ էլ ակամա կընդունի, որ իրենց միակ ուշք ու միտքը իշխանություն ունենալու հաշվին հարստություն կուտակելն է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: